Նարեկ Հակոբյանն է… Սեպտեմբերի 14-ին արիաբար զոհվել է Ջերմուկի պաշտպանական մարտերի ժամանակ… ամուսնացած էր…

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ… Նարեկ Մխիթարի Հակոբյանը ծնվել է 1994 թ.հունիսի 18-ին Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում։

2005թ.-ին ընդունվել է <<Տիգրան Մեծ >> ռազմաուսումնական վարժարան ,եղել է օրինակելի և կարգապահ սան։

2011 թ.ավարտել է վարժարանը ,2012թ.-ին զորակոչվել է Հայոց Բանակ ` ծառայության անցնելով Ջաբրահիլի զորամասում։Լինելով հայրենասիրական ոգով դաստիարակված , բարձ արժեհամակարգով, մարդկային վեհ գաղափարներով և ազգագրական երգերի ներքո կերտված անձ 2014 թ-ին պայմանագրային ծառայության է անցել ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերում որպես հետախույզ։

Որպես կամավոր մասնակցել է ապրիլյան քառորյային,44-օրյա պատերազմին։

2022թ.-ի սեպտեմբերի 14ի արիաբար զոհվել է Ջերմուկի պաշտպանական մարտերի ժամանակ։

Լինելով վիրավոր ` փորձել է հերոսաբար փրկել զինակից ընկերների կյանքը`ևս մեկ ագամ ապացուցելով իր հայրենանվեր տեսակը։

Ամուսնացած էր ,ունի երկու զավակ` Նժդեհ և Ադրիաննա։

Սարգիս Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից։