Զելենսկին ավտովթարի է ենթարկվել

Կիևում Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, նա լուրջ վնասվածքներ չի ստացել, հայտնել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

«Կիևում մարդատար ավտոմեքենան բախվել է Ուկրաինայի նախագահի մեքենային և ուղեկցող մեքենաներին։ Երկրի ղեկավարին ուղեկցող բժիշկները մարդատար ավտոմեքենայի վարորդին շտապ օգնություն են ցուցաբերել և հանձնել շտապօգնության բժիշկներին։ Նախագահը զննվել է, լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Իրավապահները կպարզեն վթարի բոլոր հանգամանքները»,- գրել է Նիկիֆորովը սոցցանցերում։