«Հրապարակը» գրում է. Նախօրեին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ազդեցիկ, փորձ ու ներուժ ունեցող մարդիկ՝ ՀՀ նախկին նախագահները, ԱԳ, պաշտպանության նախարարները, Վեհափառ հայրապետը պետք է հանդիպեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, եւ «միմյանց աչքերի մեջ նայելով, ստեղծված իրավիճակը գնահատելով՝ գտնեն լուծումներ»:
Մեր տեղեկություններով՝ այդ ուղղությամբ Սաղաթելյանը նաեւ կոնկրետ քայլեր է ձեռնարկել․ երեկ երեկոյան նա հանդիպել է կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Հանդիպման մանրամասները մեզ չհաջողվեց իմանալ։