Ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել

Սյունիքի մարզի Նորավան համայնքում սեպտեմբերի 14–ին ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի վարչական ղեկավար Սլավիկ Պապյանը։

«Զոհված բնակիչը Գեւորգ Հայրապետյանն է, ծնված 1994 թվականին։ Նա կեսօրից հետո գնացել էր անասունների հետեւից, երբ դեպքը պատահել է»,– նշեց Պապյանը։