Ինչ է կատարվել գիշերը ՀՀ սահմաններին և Երևանում… Նոր տեղեկություն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերից

‼️‼️‼️ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզպետարանները հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ որևէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել։ «Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- ասված է Գեղարքունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

«Ի պատասխան համացանցում շրջանառվող կեղծ տեղեկությունների` հայտնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ։ ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, և հակառակորդը ստանում է արժանի պատասխան։ Ուստի կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- ասված է Վայոց ձորի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

‼️‼️‼️ Վարդևանյանն ընթերցում է Փաշինյանի իմփիչմենթի հայտարարության տակ ստորագրած պատգամավորների անունները

‼️‼️‼️ Էդգար Ղազարյանը հայտարարել է. Սեյրան Օհանյանը ասաց, որ կա 35 պատգամավորի ստորագրություն, իսկ Իշխան Սաղաթելյանը ասաց, որ պատրաստ են ստորագրել։ Ես հասկացա, որ չկա, բայց պատրաստ են։ Ինչո՞ւ նրանք չեն ստորագրում։ Որպեսզի վարչապետին անվստահություն հայտնեն, Սահմանադրության պահանջն է, որ առաջադրեն նոր վարչապետի թեկնածու։ Իրենք այդ թեկնածու չունեն, բայց պատգամավորներն են պարտավոր առաջադրել վարչապետի թեկնածու։

‼️‼️‼️ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻՆ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼ
Քիչ առաչ ԱԺ-ի դիմաց ելույլ ունենալու նախաձեռնությամբ հանդես եկավ «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը։ Հավաքված քաղաքացիները, սակայն, բոյկոտեցին նրա ելույթը՝ թույլ չտալով անգամ բարձրանալ ելույթների համար նախատեսված հատվածը։ Սուլոցներով ցուցարարները պահանջեցին բեմից իջնել նրան, ապա քաշքշեցին:

‼️‼️‼️ ՔՊ-ական բոլոր պատգամավորները գտնվում են կառավարական ամառանոցում՝ Նիկոլի մոտ. Արսեն Ղուկասյան

‼️‼️‼️ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան մոտ հայերը բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան մոտ հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հնչած մտքերը բողոքի մեծ ալիք են առաջացրել։ Հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են Ազգային ժողովի շենքի դիմաց։ Երևանի հավաքին զուգորդել են հավաքներ Գյումրիում և Ստեփանակերտում։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան դիմաց հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են՝ ի աջակցություն Հայաստանում Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիների։