Домой Ժամանց Ով կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում

Ով կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում

0
Ով կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում

«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի նորահայտ երգչուհի Rosa Linn-ը (Ռոզա Կոստանդյան)։ Հանրային հեռուստաընկերության ընտրությունը կանգ է առել նրա վրա, սակայն մասնակցի անունն ու երգը կհրապարակեն մեկ ամսից։ Rosa Linn-ը Վանաձորում է ապրում։ Իր դեբյուտային երգը համագործակցություն է հայտնի Kiira-ի հետ։ Նա «Նվակ» երաժշտական նախագծի առաջին արտիստներից է, գրում է «Հրապարակ»-ը։

«Նվակը» ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանի եւ ամերիկահայ պրոդյուսեր Ալեքս Սալիբյանի նախագիծն է, որի շրջանակներում երգեցողության դասընթացներ են անցկացվել «Թումո» ստեղծարար կենտրոնում։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլը» տեղի կունենա Իտալիայի Թուրին քաղաքում՝ մայիսի 10-ին, 12-ին ու 14-ին։ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here