Գուցե կոպիտ հնչի․ մենք դիրքի խնդիր չենք լուծում ընդհանրապես. Փաշինյան

Գուցե կոպիտ հնչի․ մենք դիրքի խնդիր չենք լուծում ընդհանրապես։ Մեր քաղաքական խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելն է, և ագրեսորը Հայաստանի տարածքից պետք է դուրս գա։

🪖 Ինչ վերաբերում է մեր բանակին և կամավորական ջոկատներին, ակնհայտ է, որ նրանք առյուծի նման կռիվ են տալիս, և ուզում եմ ՀՀ ու ժողովրդի անունից երախտագիտության, շնորհայկալության և գնահատանքի խոսք ասել մարդկանց, որոնք, զենքը ձեռքին, պաշտպանում են իրենց հայրենիքի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, և փառք ընկած հերոսներին։

Նիկոլ Փաշինյան