Արդեն մի քանի անգամ է՝ իշխանությունները ցինիկ արտահայտություններ են թույլ տալիս ծնողների հասցեին։ Ես հիմա նշում եմ, որ ծնողներին թիրախավորել են։ Եթե որևէ մեկը կարծում է, որ ծնողի համար երեխա կորցնելը հպարտություն է, շատ ցավում եմ։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկը ծնողը։ Հիշեցնենք, որ ծնողները երեկվանից այստեղ են, պահանջում են Փաշինյանի հրաժարականը։
«Ես ցանկանում եմ նրան այն ծնողների կյանքը, որը հիմա դուք տեսնում եք այստեղ։ Այո, ցանկանում եմ։ Գիտեմ՝ վատ բան եմ ասում, բայց ասում եմ։ Եթե կարծում է, որ երեխա կորցնելը հպարտության պատճառ է, ուրեմն դա նրան ես սրտանց մաղթում եմ, թող այդ հպարտությունը նրա մոտ էլ լինի։ Թող իրեն զգա ՀՀ հպարտ քաղաքացի ու հպարտ ծնող»,- հավելեց նա։
«Սուգը՝ սուգ, բայց դուք ոչ թե ողբացեք, այլ հպարտացեք»,- երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր Փաշինյանը։
«Հրապարակ օրաթերթ»