Քիչ առաջ տեղեկացանք, որ առաջին բուժօգնություն ցուցաբերելիս Կապանում երիտասարդ բժիշկ է զոհվել: Մեր տեղեկություններով` քիչ առաջ վիրավորներին օգնություն ցուցաբերելու ընթացքում 30-ամյա բժիշկ է զոհվել` հակառակորդի կրակոցից, գրում է «Հրապարակը»։
Մենք փորձեցինք պարզել զոհված բժշկի ինքնությունը, սա առողջապահության նախարարությունից մեր զանգերին չեն արձագանքում, իսկ ահա Կապան բժշկական կենտրոնից նշեցին, որ դեռևս հստակ ոչինչ չգիտեն: