Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հայաստանի ուղղությամբ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, թե սկզբում չորս ուղղությամբ են սկսել գործողությունները, հետագայում ավելացել է ևս երեքը։
«Այս պահի դրությամբ՝ ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պիտի նաև արձանագրեմ, որ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ։
Պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի, այս է պատճառը, որ մենք մինչև վստահ չենք լինում, զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ որևէ տվյալ չենք հրապարակում», — հայտարարեց ՀՀ վարչապետը։