Ադրբեջանցիները «Գրադով» հարվածել են Սյունիքի մարզի Քարաշենի գյուղի ուղղությամբ. Լուսանկարներ

Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը հարվածել են «Գրադ» զինատեսակով։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ հրետակոծության հետևանքով վնասվել է տեղի հանդիսությունների սրահի տանիքը և պատը։

Սրահի և հարակից շինությունների ապակիները կոտրվել են։ Թղթակիցը շեշտում է, որ հարվածները եղել են գիշերը` ժամը 01։00–ի սահմաններում, տուժածներ չկան։