Սոթքը կրակի տակ է. մեկ մարդ վիրավոր է

Վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հրետակոծությունը Սոթք գյուղի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ հենց այս պահին էլ հակառակորդը հրետակոծում է։

Հիմնականում հարվածում են տների ուղղությամբ` 30-ամյա մի տղամարդ վիրավորվել է, նրան տեղափոխել են Մարտունու հիվանդանոց։ Վնասվել է գյուղապետարանի շենքը, ինչպես նաև բնակելի մի քանի տուն։ Կանայք և երեխաները տարհանվել են, տղամարդիկ մնացել են գյուղում։

Թղթակցի հետ զրույցում բոլորն ասել են, որ չեն լքի գյուղը ինչ էլ որ լինի։