Ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է… ՀՀ ՊՆ-ն նոր տեղեկություն հայտնեց

ՀՀ ՊՆ հայտնում է. Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։