Այս հրաշագործ բույսը շատ օգտակար է կնոջ օրգանիզմի համար․․․
Բույսի ցեղի «Մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից։ Հայկական տարանուններն են անանեխ, անուխ, դաղձ, նանա, պիտնա, պուտինա, քարանուխ, քարընշուշ։ Բաղադրություն. Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է 4 – 6, տերևներում՝ 2.4 – 2.75, իսկ ցողուններում՝ մինչև 0.3 տոկոս։ Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով թրմման եղանակով։ Նրա հիմնական մասը (41 – 65%) երկրորդային սպիրտ մենթոլ է։ Բույսում կան նաև մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ արժեքավոր նյութեր։
Այս հրաշագործ բույսը շատ օգտակար է կնոջ օրգանիզմի համար, այն վերացնում է դաշտանային ցավերը և գլխացավը, թեթևացնում է դաշտանադադարի ախտանիշները, օգնում է վերացնել արգանդի և հավելումների, միզապարկի բորբոքային պրոցեսները։
Մաշկը դարձնում է ավելի երիտասարդ և թարմ, պաշտպանում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացումից, նվազեցնում է մարմնի վրա անցանկալի բուսականության քանակը։