Հայկ Մարությանի անսահման ունեցվածքն ու եկամուտները

Երևանի նախկին քաղաքապետի անսահման ունեցվածքն ու եկամուտները Երևանի նախկին քաղաքապետի՝ Հայկ Մարությանի մասին կրկին հանրությունն սկսեց խոսել այն բանից հետո, երբ նա անոնսեց առաջիկայում կայանալիք իր «Քաղաքապետը» մոնո-ներկայացումը։

Մարությանը քաղաքապետի պաշտոնից հեռացավ 2022 թ-ի դեկտեմբերի 22-ին։ Իրավապահ մարմինները նաև նրա օրոք քաղաքապետարանում կոռուպցիոն բացահայտումների մաին խոսեցին։ Oragir.news-ն անդրադարձել է Մարությանի 2021 թ-ի տարեկան հայտարարագրին։ Վերջին հայտարարագիրը նա ներկայացրել է 2022 թ-ի փետրվարի 18-ին։ Որպես անշարժ գույք Մարությանն հայտարարագրել է 24 անշարժ գույք, ավտոտնակ և հողամաս։ Դրանցից 2-ը գտնվում են Երևանի Կենտրոն համայնքի բազմաբնակարան բնակելի շենքու։ Մեկ ավտոտնակ Երևանի Կենտրոնում գտնվող։ Մնացած ողջ անշարժ գույքը՝ 2 անհատական բնակելի տունը, 10 բնակարանը, 4 հողամաս, 5 ավտոկայանատեղին գտնվում են Չեխիայում, գերակշիռ մասև՝ Պրահայում։

Մարությանն հայտարարագրել է նաև Կոտայքի Առինջ համայնքում գտնվող նոր կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարանը։

Միաժամանակ, նա հայտարարագրել 2017 թ-ի արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենան։ Հայտարարագրած 9 բանկային հաշիվների վրա համապատասխանաբար եղել են 11 մլն 965 հազար դրամ, 1500 դրամ, 12 797 դրամ, 286 դոլար, 156 դոլար, 4 976 դոլար, 140 հազար 75.դոլար, 288 եվրո և 175 հազար 84 չեխական կրոնա։ Միաժամանակ, Մարությանն հայտարարագրել է կանխիկ դրամական միջոցներ, մասնավորապես 3 մլն դրամ, 75 հազար դոլար, 9 հազար եվրո և 74 հազար չեխական կրոնա։ Տարվա ընթացքում նրա հայտարարագրած եկամուտները գերազանցել են 288 մլն 513 հազար դրամը և 1մլն 34 հազար չեխական կրոնան։

ԸՆդ որում՝ այս գումարի միայն 6մլն 772հազար դրամն է աշխատանքի վարձատրության դիմաց ստացած եկամուտը։ Ավելի քան 10մլն 926 հազար դրամը գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու հեղինակային իրավունքից ստացվող հատուցումը և հեղինակային վարձատրությունն է։ Իսկ 256 մլն 42 հազար դրամը և 14 մլն 771 հազար դրամը 2 անշարժ գույքերի օտարումից ստացված եկամուտն է։ Չեխական կրոնայով ստացված եկամուտները ստացվել են 5 անշարժ գույք վարձակալություններից ստացված եկամուտներն են։ Նախկին քաղաքապետն հայտարարագրել է նաև 2մլն 889 հազար չեխական կրոնայով վերցրած վարկային միջոցները։ Մարությանը հայտարարագրել է նաև տարվա ընթացքում իր կատարած ծախները, որոնցից 950 հազար և 400 հազար դրամը հանգստի համար կատարած ճանապարհածախսն է։

1 մլն 760 հազար դրամը և 650 հազար դրամը ուսման համար վճարվող վարձավճարները, 2 մլն 160 հազար դրամը անշարժ գույքի վարձակալության վճարը։ Միանվագ ծախսերի բաժնում Մարությանը հայտարարագրել է նաև 9 մլն 270 հազար դրամ չեխական կրոնայի և 8 մլն դրամի ծախսերը։