Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը մահացել է… Հայտնի է՝ ում կփոխանցվի թագը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը մահացել է։ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը մահացել է 96 տարեկանում, մասնավորապես։

Նշենք, որ Անգլիայի թագուհու առողջական վիճակի վատթարացման մասին այսօր հայտնել էին տարբեր լրատվամիջոցներ։ ՏԱՍՍ գործակալության համաձայն, Եղիսաբեթ Երկրորդի առողջական վիճակն այսօր խիստ անհանգստացրել է նրա բժիշկներին։ Վերջիններս նրան հորդորել են մնալ բժշկական վերահսկողության տակ։

Նշենք, որ Եղիսաբեթ Երկրորդը 1952 թվականից մինչ այսօր հանդիսանում էր Մեծ Բրիտանիայի իշխող թագուհի և պետության գլուխ։

Թագավոր կդառնա Եղիսաբեթի որդի Չարլզը։