Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր հայտարարություն արեց Ուկրաինայի մասին

Մեր տարածաշրջանի համար դժվար ժամանակներ են, կան անվտանգության մարտահրավերներ, Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ ողջ համաշխարհային հանրության և, հատկապես, անվտանգության ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերոջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, կոնկրետ մտավախություններ կան, որ դա կարող է հանգեցնել ապակայունացման մեր տարածաշրջանում», — ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ 2020 թվականին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի և միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած էր կորոնավիրուսի խնդրի վրա։

Փաշինյանը հույս հայտնեց, որ Ռուսաստանի հետ սերտ գործընկերության պայմաններում հնարավոր կլինի վերահսկողության տակ պահել իրավիճակը տարածաշրջանում։