Հայկ Մարությանը նորից ուզում է քաղաքապետ դառնալ. Հայտնի է՝ որ կուսակցության ցուցակն է գլխավորելու

Հայտնի է, որ Հայկ Մարությանը պատրաստվում է մասնակցել Երևանի քաղաքապետի` հաջորդ տարի կայանալիք ընտրություններին։ Ըստ Oragir.news-ի աղբյուրի` Մարությանը պատրաստվում է գլխավորել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակը։

Թեև Հայկ Մարությանը դեռևս չի հանդիպել ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն որոշակի պայմանավորվածություններ արդեն առկա են։ Հետաքրքիր է, որ չնայած նրան, որ պայմանավորվածությունը խիստ գաղտնի է պահվում, ՀԱԿ անդամներն ու համակիրներն այլևս հրապարակային չեն քննադատում Հայկ Մարությանին։

Հիշեցնենք` 2020-ի դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին։