Բացառիկ տեսանյութ. Ինչպես է վարորդը Mercedes-ով ընկնում 8 մետր բարձրությունից

Համացանցում տեսանյութ է տարածվել սեպտեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցեած վթարից:

Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Սևակ Ավագյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վերին Անտառային փողոցում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել էլիտար շենք կառուցելու համար տեղադրված «Ավելի բարեկարգ Երևան» ցուցանակին և մոտ 8 մետր բարձրությունից ընկել էլիտար շենքի համար կառուցվող հատվածում՝ հայտնվելով երկաթե ամրանների վրա։