Կադիրովը հեռանում է… Ո՞րն է պատճառը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տելեգրամյան իր ալիքում հրապարակված տեսաուղերձում ասել է այն մասին, որ այսօր իմացել է, որ ամենից երկարակյացն է Ռուսաստանի դաշնային սուբյեկտների ղեկավարների շարքում եւ արդեն ժամանակն է, որպեսզի գնա անժամկետ եւ տեւական արձակուրդ։

Նա հույս է հայտնել, որ ժողովուրդն իրեն կհասկանա եւ կաջակցի։  «Կարծում եմ, որ իմ ժամանակը եկել է, քանի ինձ չեն վռնդել ․․․ Մենք այդ մասին արդեն սկսել ենք մտածել»։ Կադիրովը նաեւ նկատել է, որ ինքն էլ է նկատել, որ չափազանց երկար է մնացել Չեչնիայի ղեկավարի պաշտոնին։