Երբ ցավում Է ատամդ, իսկ ատմնաբույժի մոտ գնալու հնարավորություն չկա՝ հիշիր այս հանճարեղ հնարի մասին

Եթե ցավի պատճառը ձեզ հայտնի չէ, փորձեք հետևյալ ողողումը: Վերցրեք կես ճաշի գդալ կանաչ թեյ, եփեք մի բաժակ եռացրած ջրի մեջ և թրմեք 10 րոպե: Այնուհետև եփած թեյի մեջ ավելացրեք մանր քերած 5 սխտորի պճեղ: Թողեք այս խառնուրդը թրմի ևս 10 րոպե, քամեք և ողողեք հիվանդ ատամը: Ցավը կդադարի մի քանի րոպե անց: Դուք կարող եք կրկնել այն օրվա ընթացքում անսահմանափակ քանակով:

Դուք կարող եք օգտագործել աղի, սխտորի և սոխի խառնուրդ: Դրա պատրաստման համար վերցրեք մեկ թեյի գդալ աղ, քերած սխտորի շիլա և քերած սոխ: Լավ խառնեք այս ամենը և դրեք հիվանդ ատամի վրա, վերևից ծածկելով ինչ-որ բանով, օրինակ, բամբակով:

Մեկ այլ տարբերակ է աղի և յոդի տաք լուծույթով ողողումը: Դա անելու համար, լուծեք 1 թեյի գդալ աղ և 7 կաթիլ յոդ 250 միլիլիտր տաք ջրում: Երբ աղը լիովին լուծվում է ջրի մեջ, ողողեք ատամը այս լուծույթով: Հինգ րոպե անց ցավը կանցնի:

Ատամի ցավի հեռացման լավ միջոց է վալերիանայի սպիրտային թուրմը: Թրջեք նրանում մի փոքր կտոր բամբակ և պարզապես դրեք հիվանդ ատամին: Եթե ցավը կրկին առաջանում է, փոխեք բամբակը: