Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտակա սարում ադրբեջանցիներն անիվներ են այրել ու գլորել ձորը։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։
Նա պատմեց, որ հրդեհը բռնկվել է մոտ չորս առաջ եւ մինչեւ հիմա մարել չի հաջողվում։
Վարչական ղեկավարն ասաց, որ Նորաբակի կողմից արոտավայրեր նույնպես վնասվել են։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենիս քաղաքի մոտակա սարում հրդեհ է բռնկվել։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Նորաբակ եւ Ներքին Շորժա գյուղերի մոտակա սարում։