ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանը չցանկացավ որևէ բան ասել Արցախի անկախության օրվա առթիվ

Այսօր` սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում նշում են Արցախի Հանրապետության հռչակման կամ անկախության օրը: Այդ կապակցությամբ Արցախի նախկին ու ներկա նախագահները Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը այլ պաշտոնյաների հետ միասին ծաղիկներ խոնարհեցին Ստեփանակերտի հուշահամալիրում:

Այնուհետև շրջեցին եղբայրական գերեզմանատանը: 

Մենք փորձեցինք մի քանի հարց ուղղել Արայիկ Հարությունյանին օրվա կապակցությամբ, սակայն Արցախի նախագահը չցանկացավ շփվել լրագրողների հետ: