Մի ծերունու ձերբակալեցին հաց գողանալու համար և ուղարկեցին դատարան… Ծերունին խոստովանեց և իր սխալը բացատրեց հետևյալ կերպ…

Կանադայում մի ծերունու ձերբակալեցին հաց գողանալու համար և ուղարկեցին դատարան: Ծերունին խոստովանեց իր մեղքը, իր սխալը բացատրեց հետևյալ կերպ և ասաց.

— Ես այնքան քաղցած էի, որ համարյա սովից մեռնում էի:

Դատավորը որոշում կայացրեց, ու ասաց.

— Դուք գիտեք, թե ինչ եք գողանում և ես որոշում եմ, որ դուք վճարեք 10 դոլար: Բայց քանի որ գիտեմ, որ դուք չեք կարող վճարել, ես կվճարեմ ձեզ համար։

Բոլորը փակվեցին դատարանի դահլիճում, դատավորը գրպանից տասը դոլար հանեց և պահանջեց, որ ծերունուն գանձարան տանեն որպեսզի փոխհատուցի։

Այնուհետև նա ոտքի կանգնեց և դիմեց ներկաներին.

— Դուք բոլորդ հանցագործ եք և ձեզանից յուրաքանչյուրը պետք է տաս դոլլար տուգանք վճարի, քանի որ դուք ապրում եք այնպիսի քաղաքում, որտեղ ծերունին ստիպված է լինում սովից գողանալ։

Դատարանի դահլիճում նրանք հավաքեցին 480 դոլար և դատավորը գումարը տվեց ծերունուն:

Այնուհետև դատավորը ավելացրեց. — Եթե տեսնում եք, որ սովամահ լինող աղքատներ կան քաղաքում, որտեղ ապրում են քաղաքակիրթ հարուստ մարդիկ, իմացեք, որ այդ քաղաքի իշխանավորները գողանում են մարդկանց ունեցվածքը… ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՔ ԵՒ ԱՍՏՎԱԾ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԸ ՏԱՍՆԱՊԱՏԻԿ ԱՆԳԱՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՇՆՈՐՀՆԵՐ ԿՏԱ ՁԵԶ։