ՀՀ քննչական կոմիտեն հաստատում է՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են։
«Միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ», — Aysor.am-ին այս մասին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նա նշեց, որ նյութեր են նախապատրաստվում քննչական կոմիտեում՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ գիշերը թուրքերի հետ միջադեպ է տեղի ունեցել Վեդիում։ Վեդու կայարանում թուրքերը խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին։