«Ապրեք այնպես, որ հիշողության դարակում միայն ուրախ նկարներ ունենաք»․ Դիանա Գրիգորյան

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։

«Ու կարևոր չէ, որ մենակ ես, հենց այդ ժամանակ պիտի քեզ ավելի շատ սիրես, կյանքն աննկատ անցնում է, մնում են միայն հիշողությունները, որոնք դեմքիդ ժպիտ են դրոշմում։

Ապրե՛ք այնպես, որ հիշողության դարակում միայն ուրախ նկարներ ունենաք, երբեք մի սպասեք ոչ մեկից ոչինչ, ապրե՛ք սիրելով, ապրե՛ք սիրով և սեր տարածեք անկախ ամեն ինչից, տոն դարձրեք Ձեր օրը , Դուք տնօրինեք Ձեր օրը և սիրեք, սիրեք և շատ սիրեք Ձեզ», — հրապարակումը մեկնաբանել է նա։