44-օրյա պատերազմին երկու ոտքը կորցրած Արման Բեգյանն ամուսնացել է

Երեկ տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ երկու ոտքը կորցրած Արման Բեգյանի և նրա սիրելիի` Մաշ Թորոսյանի հարսանեկան արարողությունը։ Արմանն ու Մաշան ծանոթացել են հիվանդանոցում, երբ Մաշան խնամելիս է եղել վիրավոր եղբորը՝ Արո Թորոսյանին, ով նույնպես պատերազմի ժամանակ կորցրել է երկու ոտքերը։ Նորապսակների հարսանեկան լուսանկարներից պարզ է դառնում, որ նրանց կնքահայրը դերասան Ռաֆայել Երանոսյանն է։