Արզումանյանին մեղադրում են Շուշին հանձնելու համար

Politik.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Արցախից Երևան գալու ճանապարհին բերման է ենթարկվելԱրցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար–Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Արզումանյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորկան վարչության քննիչների հանձնարարությամբ։

NEWS.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել։

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Politik.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ ըստ իրավապահները մեղադրանքի Արզումանյանի գործողությունները բերել են Շուշին բերդաքաղաքի անկմանը։