Հրաշալի լուր… Շնորհակալություն բոլորիդ` փոքրիկ Հրաչին օգնելու համար… ևս մեկ երեխա հնարավորություն ստացավ ապրելու

Սիրելի ընկերներ, մեծ սիրով տեղեկացնում եմ, որ մեր լուսավոր տղեն՝ Հրաչը, Պիտերից վերադարձել է Երևան: Պիտերում իրականացված ոսկրածուծի փոխպատվաստումը բարեհաջող էր անցել և երեխայի վիճակը գնալով կայունանում է: Առջևում դեռևս մեծ ճանապարհ կա անցնելու, մեծ հույս ու հավատ ունենք, որ երեխան լիարժեք ապաքինվելու է:
Անչափ շնորհակալ ենք բոլորիդ ձեր մեծ սրտացավության ու հոգատարության համար, ձեր օգնությամբ ևս մեկ երեխա հնարավորություն ստացավ ապրելու

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Shengavit Medical Center / Շենգավիթ Բժշկական Կենտրոնի գլխավոր տնօրեն հարգարժան Ալեքսանդր Ուռումյանին ու իր ընտանիքին: Հիշեցնեմ, որ պրն Ուռումյանն իր երեք երեխաների կնունքի արարողության ժամանակ ընկերներին ու բարեկամներին խնդրել էր նվերների փոխարեն այդ գումարն ուղղել մեր հիմնադրամի քաղցկեղ ունեցող շահառուներից մեկին: Արդյունքում հավաքվել է անհավանական մեծ գումար՝ շուրջ 34.000 դոլար, որն էլ ուղղվելու է Հրաչի փոխպատվաստման ծախսերի փոխհատուցմանը: Բուժման համար մնացած գումարը հավաքվեց Ֆեյսբուքի ֆանդրեյզինգի միջոցով:

Շնորհակալություն ենք հայտնում Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկներին իրենց մեծագույն աշխատանքի ու City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամին մեծ աջակցության և Հայաստանում երեխայի բուժումն ամբողջովին ֆինանսավորելու համար։ Սա բոլորիս մեծ հաջողությունն է:

Բժիշկ Արմեն Արմոս Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից։