Հայկը իր 6-ամյա որդու հետ գնացին ծերանոց, որ պապիկին թողնեն այնտեղ… Կինն էր պահանջում

Երբեմն կյանքում այնքան շատ են խնդիրներն ու տհաճ անակնկալները, որ դրանց բախվելով՝ մնացած բոլոր հարցերը մղում ենք երկրորդ պլան: Անգամ մտերիմ մարդիկ նման պահերին այնքան էլ կարևոր չեն թվում, ու սկսում ենք կրճատել շփումը նրանց հետ:

Մեծահասակ երեխաները հաճախ չեն գնահատում այն աջակցությունը, սերն ու հոգատարությունը, որը ստացել են ծնողներից մանուկ հասակում: Այդպես էլ եղավ Հայկի հետ: Կինն ու որդին պահանջում էին նրա ուշադրությունը, իսկ քանի որ նա ընտանիքում միակ աշխատող մարդն էր, ուրիշ ոչ մեկի համար ժամանակ չուներ:

Սակայն նրանց հետ էր ապրում նաև Հայկի տարեց հայրը: Ամեն ինչ շատ բարդ էր, որովհետև Հայկի կնոջը դուր չէր գալիս այն, որ ինքը ստիպված է կերակրել ու խնամել ծեր մարդուն, ու դրա պատճառով հաճախ էր գանգատվում ամուսնուն:

Եկավ մի պահ, երբ Հայկը հասկացավ, որ ինքն այլևս ի զորու չէ նման բեռ կրելու, ու սկսեց հարազատ հոր համար հարմար ծերանոց փնտրել՝ հույս ունենալով, որ այնտեղ տղամարդը կստանա պատշաճ խնամք: Նշված օրը Հայկն իր 6 տարեկան որդու հետ հորը տարավ ծերանոց:

Տղամարդը ոչինչ չէր ասում, չէր հակաճառում, քանի որ գիտեր. եթե որդին որոշել է, ուրեմն այդպես է պետք: Հայկը չէր զղջում որոշման համար, մինչև որդին չասաց.

— Հայրիկ, խնդրում եմ, ինձ ասա ծերանոցի հասցեն:

Հայկը զարմացավ, քանի որ որդին ոչ կարդալ գիտեր, ոչ էլ միայնակ դուրս էր գալիս տանից

—Տղաս, մենք միշտ միասին կգանք պապիկին այցի, ինչի՞դ է պետք հասցեն:

— Ես հարցնում եմ նրա համար, որ երբ ծերանաս, իմանամ հասցեն ու քեզ այստեղ բերեմ:

Փոքր որդու խոսքերը խոցեցին տղամարդու սիրտը: Վերջապես նա կողքից նայեց ամենին, ինչ կատարվում է: Հասկացավ, թե իր մի որոշումը որքան մեծ ցավ է պատճառել հարազատ մարդուն: