Արդեն վաղուց մասնագետները վստահեցնում են, որ նիհարելու համար ցանկալի չէ ուտել քնելուց անմիջապես առաջ։ Նիհարելու համար հետևեք այս կանոններին․ ընթրեք քնելուց 3 ժամ առաջ, բացառեք ածխաջրերը, մի կերեք հեռուստացույցի առաջ, հետևեք չափաբաժնին և ընտրեք ճիշտ սնունդ։
Առաջարկում ենք թեթև աղցաններով փոխարինել ընթրիքները․ այս դեպքում կհագենաք, սակայն ստամոքսում չի լինի ծանրության զգացում, իսկ նիհարելու գործընթացը կհեշտանա։
Մանանեխով սոուսով աղցան
260 գ հազարի տերև 3 լոլիկ 2 վարունգ 1 սոխ 0,5կապ համեմ 1 կապ մաղադանոս 4ճ․գ․բնական յոգուրտ 2 պճեղ սխտոր 1ճ․գ․ մանանեխ 80գ պինդ պանիր աղ, պղպեղ։ Լվանալ հազարի տերևները, կանաչին ու բանջարեղենը։ Հազարի տերևները ձեռքով բաժանել մի քանի ամսի, կտրատել վարունգը, լոլիկն ու սոխը, մանրացնել կանաչին, մանր քերիչով անցկացնել պանիրը։ Խառնել պանիրն ու յոգուրտը, մանանեխը, չզմած սխպտորը։ Բոլոր բաղադրիչները միացնել խորը աղցանամանի մեջ, ըստ ճաշակի համեմել աղով ու պղպեղով, խառնել և մատուցել։
Եվս մի հետաքրքիր, ախորժելի, սննդարար, բայց դիետիկ աղցանի բաղադրատոմս։ Հավի կրծքամսով և զեյթունով Անհրաժեշտ բաղադրիչներ․ 2 խնձոր 3-4 հատ վարունգ 1 հավի կրծքամիս 5-8 հատ զեյթուն 3ճ․գ․ ոչ յուղոտ բնական յոգուրտ աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։ Թեթև աղցանի համար քերիչով անցկացնել խնձորները կամ շատ մանր կտրատել։ Կտրատել նաև վարունգը։ Եփել հավի կրծքամիսը, կտրատել։ Զեյթունները բաժանել երկու մասի։ Միացնել նախապատրաստած բաղադրիչները, ավելացնել յոգուրտը, աղ ու պղպեղ։ Խառնել։ Բարի ախորժակ։