Շատ կանայք լավ գիտեն խնդրի մասին, երբ մազանոթները պայթում են, ինչը նկատելիորեն ազդում է մաշկի վրա։ Բացի էսթետիկ թերությունից, խնդիրն առաջացնում է այլ բարդություններ: Հղիությունը նույնպես բացասական ազդեցություն ունի։ Այս ամենը հանգեցնում է երակների վարիկոզի զարգացմանը։
Շագանակի բալզամը կօգնի հեռացնել անոթային ցանցը և կվերադարձնի գեղեցիկ մաշկը:
Բաղադրությունը. Շագանակ — 50 մգ, սովորական շագանակի ալկոհոլային թուրմ — 50 մգ, խնկունի յուղ — 12 կաթիլ։
Բաղադրատոմսը՝ Շագանակի պտուղները վերցնում ենք, մաքրում, կիսով չափ կտրում և լցնում տարայի մեջ, վրան լցնում ենք սովորական օղի։ Տարան կափարիչով ամուր փակում ենք, երեք օր դնում արևի տակ։ Երեք օր անց տարան դրեք մթության մեջ, թողեք քառասուն օր։ Քառասուն օր հետո, երբ խառնուրդը պատրաստ է, ավելացնել խնկունի յուղ (եթեր): Լավ թափահարեք բանկան: Կարող եք օգտագործել:
Բալզամը պետք է օգտագործել 30-40 կաթիլ՝ օրը երեք անգամ։ Կարելի է նոսրացնել նախապես եռացրած ջրով։ Անհրաժեշտ է խմել ուտելուց առաջ՝ օրը երեք անգամ։ Կարելի է նաև տեղային բուժում իրականացնել: Թուրմը պետք է ամեն օր մեկ ամիս քսել մաշկի ախտահարված հատվածներին։ Այնուհետև տալ երկշաբաթյա ընդմիջում և կրկնել, եթե հիվանդության ախ տանիշները կրկին ի հայտ են գալիս: