Արդյո՞ք քիմիաթերապիայի արդյունավետությունը կախված է օրվա ժամից

Օտարածին նյութերի ներթափանցմանը գլխուղեղ խոչընդոտում է հեմատոէնցեֆալիկ պատնեշը։ Սա լավ է, երբ խոսքը տոքսինների եւ հիվանդության հարուցիչների մասին է, սակայն դա նաեւ բարդացնում է ուղեղի ուռուցքների բուժումը, քանի որ հեմատոէնցեֆալիկ պատնեշը թույլ չի տալիս քիմիաթերապիայի դեղամիջոցների ներթափանցմանը գլխուղեղ:

Արեւմտյան Վիրջինիայի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտող Ուիլյամ Ուոքերը որոշել է ուսումնասիրել հեմատոէնցեֆալիկ պատնեշի աշխատանքը՝ կախված օրվա ժամից։ Նա պարզել է, քիմիաթերապիայի բուժման ճիշտ ընտրված ժամանակը մեծացնում է թերապիայի արդյունավետությունը:

Frontiers in Oncology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները քիմիոթերապիա են անցկացրել կրծքագեղձի քաղցկեղով մկների մոտ: Որոշ մկներ բուժվել են ցերեկային լույսի պայմաններում: Գիշերային մկները սովորաբար օրվա ընթացքում հանգստանում են: Մյուս կենդանիները դրանք ստացել են մթության մեջ, այսինքն՝ ակտիվության շրջանում։

Հետազոտողները նկատել են, որ քիմիաթերապիան, որը նրանք ընդունել են մթության մեջ, սպանել է ավելի շատ ուռուցքային բջիջներ, քան լույսի ներքո: Մթության մեջ քիմիոթերապիան նաեւ ավելի լավ է կառավարել նյարդաբանական ախտանիշները, ինչպիսիք են տարօրինակ քայլվածքը եւ մկանների վերահսկողության կորուստը: Մթության մեջ քիմիաթերապիայի ենթարկված մի խմբի մկների միջին գոյատեւումն աճել է մոտ 20%-ով։

Այնուամենայնիվ, դեռ շատ հարցեր են մնում։ Արդյոք փոխվում է հեմատոէնցեֆալիկ պատնեշը։ Եթե այո, ապա երբ է ավելի հարմար քիմիաթերապիայի անցկացումը։ Մոտ ապագայում գիտնականները հույս ունեն գտնել այս հարցերի պատասխանները։

NEWS.am Medicine