Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար… Պուտինը զանգահարելու է Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. 25 տարի առաջ մեր երկու երկրների միջև ստորագրվեց բարեկամության պայմանագիր, և այսօր նախագահ Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ այս առիթով», — ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ սա լավ հնարավորություն կլինի քննարկելու նաև ընթացիկ խնդիրները։