Հակոբ Արշակյանին հրապարակային նսեմացրել են սրճարանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները հանգիստ զբոսնելու խնդրի առաջ են կանգնած։ Լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են այն միջադեպերին, որում հայտնվում են իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները։ Այս առումով Ալեն Սիմոնյանը առաջամարտիկ է, նրա՝ Կասկադի սրճարաններ այցելությունները առանց միջադեպերի չեն ավարտվում։

Ընդ որում՝ իշխանության ներկայացուցիչներին «ջերմ ընդունելության» արժանացնողները հաճախ ամենահասարակ, շարքային քաղաքացիներն են, որոնց համար անընդունելի է ՔՊ-ի գործելաոճը։ Սակայն միայն Նիկոլ Փաշինյանը եւ Ալեն Սիմոնյանը չեն, որ արժանանում են «սյունյաց ողջույնների»։

Oragir.news-ի տեղեկություններով, վերջերս ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին եւս «ջերմ ընդունելության» են արժանացրել սրճարաններից մեկում։ Նա մոտեցել է, որ ողջունի իր վաղեմի ծանոթներին, որոնց մեջ եղել են նաեւ հիմնականում գործարարներ, սակայն վերջիններս հրաժարվել ձեռքով բարեւել Արշակյանին։ ԱԺ փոխխոսնակը զարմացել է, ապա պատասխան պահանջել։ Սեղանակիցներն այնպիսի մեղադրանքներ են հնչեցրել Արշակյանի քաղաքական թիմի հասցեին, բացատրել իրենց ժեստի պատճառը, որ վերջինս ստիպված է եղել լուռ հեռանալ։