Ձեզ պետք չէ նիհարել, եթե…

Նիհարելու ցանկությունն այսօր ինքնատիպ թրենդ է դառնում, ինչի պատճառով հաճախ փորձում են նիհարել նույնիսկ այն մարդիկ, ովքեր դրա կարիքն ընդհանրապես չունեն։ Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան եւ էնդոկրինոլոգ Ալբինա Կոմիսարովան (Ռուսաստան)։

Նրա խոսքով, ձեզ պետք չէ նիհարել, եթե՝

ձեր ինքնազգացողությունը լավ է, գոհ եք հայելու մեջ ձեր արտացոլումից, իսկ քաշը նորմայի կամ նորմայից ցածրի (մինչեւ 25 ՄԶԻ) միջակայքում է,

ձեր ինքնազգացողությունը լավ է, գոհ եք ձեր արտաքին տեսքից, բայց քաշը գերազանցում է նորման, այս դեպքում բժշկի հետ պետք է քննարկել կենսակերպի փոփոխությունները եւ հնարավոր ռիսկերը,

դուք ունեք կամ ունեցել եք սննդային վարքի խանգարումներ, սննդի կամ արտաքին տեսքի հետ կապված տագնապ ու անհանգստություն,

կա «խնդրահարույց» տեղերը ձգելու, մի քանի սանտիմետր հեռացնելու կամ մկանային ռելիեֆը տեսնելու ցանկություն;

դուք «խնդրահարույց» տեղերը ձգելու, մի քանիի սանտիմետր կորցնելու կամ մկանների ռելիեֆը տեսնելու ցանկություն ունեք,

դուք գեղեցկության իդեալի նմանվելու կամ ինչ-որ չափանիշի համապատասխանելու ցանկություն ունեք,

քաշը նվազեցնել ձեզ ստիպում են հարազատները կամ հասարակությունը։

«Եւ հիշեք, որ եթե նույնիսկ առողջական վիճակից ելնելով պետք է նիհարել, նպատակը կարող է լինել ոչ թե կշեռքի թիվը, այլ կենսակերպի փոփոխությունը, մնացածը երկրորդական է»,- ասել է սննդաբանը։

NEWS.am Medicine