Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Ախուրյանի շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի կախված դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ, 16-ամյա Մ. Ա.-ի դին՝ 2-րդ հարկի ննջասենյակի հատակին:
Ըստ նախնական տեղեկությունների, երեխային հայտնաբերել է տատիկը՝ իր տան 2-րդ հարկի ննջասենյակի պատին ամրացված մեխից՝ կանացի զգեստից քանդված շղթայով կախված վիճակում:
Շամշյանի տեղեկություններով, երեխան սովորում էր Շիրակի մարզի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: