Այս մթերքների օգտագործումը նվազեցնում է ինսուլտի ռիսկը

Բանջարեղենով եւ մրգերով հարուստ սննդակարգն օգտակար է առողջության համար եւ նվազեցնում է ինսուլտի ռիսկը։ Այս մասին հայտնում է Daily Express-ը՝ վկայակոչելով բժիշկներին:

Գոյություն ունի ինսուլտի երկու տեսակ՝ հեմոռագիկ եւ իշեմիկ։ Վերջինս զարգանում է այն պատճառով, որ մարդու ուղեղի անոթներից մեկում թրոմբ է զարգանում։ Հեմոռագիկ ինսուլտի պատճառն արյունատար անոթների վնասումն է, ինչն ուղեղի արյունահոսության է հանգեցնում:

Գիտնականների կարծիքով՝ կաթվածի ռիսկը նվազեցնում են լիկոպինով հարուստ մթերքները։ Լիկոպինը հզոր հակաօքսիդանտ է, որն օգնում է պահպանել արյան ճնշումը եւ նվազեցնել արյան մեջ վտանգավոր խոլեստերինի մակարդակը:

Լոլիկը մեծ քանակությամբ լիկոպին է պարունակում, ինչն էլ դրանք այդքան առողջ բանջարեղեն է դարձնում: Գիտնականների կարծիքով՝ լիկոպինը կարող է խանգարել թթվածնի ռեակտիվ տեսակների արտադրությանը, բորբոքմանը եւ թրոմբոցիտների ագրեգացմանը: Դա նվազեցնում է թրոմբի ձեւավորման վտանգը:

Մասնագետները խորհուրդ են տալիս օրական 5-ից ավել չափաբաժին բանջարեղեն ուտել։

NEWS.am Medicine