Ամերիկյան Mayo Clinic-ի տվյալներով՝ ափի գույնը շատ բան կարող է ասել մարդու առողջական վիճակի մասին. օրինակ՝ դրանք կարելի է օգտագործել լյարդի հետ կապված խնդիրների ախտորոշման համար:
Ըստ մասնագետների՝ ճարպային հիվանդությունն այսօր լյարդի ամենատարածված հիվանդություններից է։ Դրա պատճառով մարդը կարող է իրեն սովորականից ավելի հոգնած զգալ, ինչպես նաեւ կարող են անհանգստացնել տհաճ զգացողությունները որովայնի վերին աջ մասում։ Երկար ժամանակ անտեսելու դեպքում այս հիվանդությունը կարող է ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի հանգեցնել, որն անդառնալի վնասով լյարդի ցիռոզ կարող է առաջացնել:
Մասնագետների խոսքով՝ որոշ դեպքերում, երբ հիվանդը լյարդի հետ կապված խնդիրներ ունի, այդ թվում՝ կյանքին սպառնացող, ափի վրա կարմիր բծեր կարող են հայտնվել, առավել հաճախ՝ ստորին հատվածում՝ բթամատի տակ։ Այդ հատվածին սեղմելիս կարմրությունը որոշ ժամանակ անհետանում է, հետո՝ նորից հայտնվում։
Եթե ձեզ մոտ նման ախտանիշ եք նկատում, մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի՝ դրա պատճառը պարզելու եւ պոտենցիալ վտանգավոր խանգարումները ժամանակին հայտնաբերելու համար։
NEWS.am Medicine