Սեպտեմբերի 2. Մեծ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում

«Դիմադրության» շարժումը սեպտեմբերի 2-ին մեծ հանրահավաք կանի Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Իշխան Սաղաթելյանը։

«Ոտքի կանգնենք, որ չկորցնենք… Սեպտեմբերի 2-ին, ժամը 19:30-ին մեծ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում», — նշել է նա։