Երեք անսպասելի մթերք, որոնք օգտակար են առողջության համար

Դիետոլոգները պատմել են որոշ անսպասելի մթերքների մասին, որոնք իրականում օգտակար են առողջության համար: Այդ մասին հաղորդում է Fox News պարբերականը:

Բատատ

Քաղցր կարտոֆիլ բատատը, գիտնականների խոսքով, շատ օգտակար է առողջության համար: Դիետոլոգ Ջարեդ Միչենը պնդում է, որ բատատը պարունակում է լուծվող եւ չլուծվող մանրաթելեր, որոնք օգնում են մաքրել ստամոքսաղիքային տրակտն ու ապահովել առողջ միկրոֆլորա: Բացի այդ, բատատը հարուստ է օգտակար ածխաջրերով, վիտամին A-ով ու C-ով, ինչպես նաեւ մարգանով:

«Հակաօքսիդանտները, որոնք պարունակվում են քաղցր կարտոֆիլում, պաշտպանում են բջիջները վնասվելուց եւ կարող են ունենալ հակաքաղցկեղային ազդեցություն, հատկապես, հաստ աղիքի բջիջներում»,-ասել է Միչեմը:

Շիիտակե

Դիետոլոգ Էրին Քենին խորհուրդ է տալիս սննդակարգում ավելացնել շիիտակե սնկերը: Նրա խոսքով՝ այդ մթերքն ամրապնդում է իմունիտետն ու նվազեցնում օրգանիզմում բորբոքային գործընթացները: Դեռ ավելին, այդ սնկերն ունեն ցածր կալորիականություն, ինչը նույնպես շատ դրական կողմ է:

Սպիրուլինա

Երկրորդ տեսակի դիաբետ ունեցող պացիենտներին Միչեմը խորհուրդ է տալիս փորձել սպիրուլինա՝ կանաչակապտավուն ջրիմուռ, որն անվանում են նաեւ սուպերֆուդ կամ ապագայի ուտելիք: Մասնագետի խոսքով՝ այդ մթերքը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր՝ 18 ամինաթթուներ, ֆիտոնուտրիենտներ, պղինձ, երկաթ, մարգան, կալիում եւ B խմբի վիտամիններ: Սպիրուլինան նաեւ հարուստ է սպիտակուցներով ու օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:

Մասնագետներն օգտակար բանջարեղենի ցանկում նաեւ ներառել են գազարը, կանաչ ոլոռը, բրյուսելյան կաղամբը, բազուկը, քիմչին, սխտորն ու բրոկոլին:

NEWS.am Medicine