«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14–ին պայթյունի հետեւանքով անհայտ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանը աշխատում էր «Սուրմալու»-ում՝ որպես պահեստապետ: NEWS.am-ի հետ զրույցում Վանիկ Ամիրխանյանի քույրը՝ Աննա Ամիրխանյանը, պատմեց, որ եղբայրը պայթյունի պահին, ըստ տեղեկությունների, «Սուրմալու»-ի պահեստում է եղել:
«13 տարի է՝ եղբայրս այնտեղ էր աշխատում: Երբ լսեցինք պայթյունի մասին, անմիջապես զանգել ենք նրան, բայց արդեն անհասանելի էր»,- ասաց Վանիկ Ամիրխանյանի քույրը:
55-ամյա Վանիկ Ամիրխանյանը երկու երեխաների հայր էր։