Գյումրին երկրաշարժից հետո. Շիրակի մարզպետը նոր մանրամասներ է հայտնել

Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են, հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Շտապ օգնության ծառայությունում գրանցված զանգերը հիմնականում մարդկանց սթրեսային վիճակի ու արյան ճնշման բարձրացման պատճառով են, ինչը բժիշկների հավաստմամբ, պայմանավորված է վախով։

Գյումրու թաղամասերից 2-ը հոսանքազրկված են, նաեւ Մարմաշեն եւ Հայկավան բնակավայրերը։ Վերականգման աշխատանքները ընթացքի մեջ են։