Ծնունդդ շնորհավոր, իմ հավերժական սեր… Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումը Հայկոյի մասին

Այսօր՝ օգոստոսի 25-ին, սիրված երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։

Անահիտ Սիմոնյանը հրապարակել է Հայկոյի եւ որդու լուսանկարը, իսկ դրան կից գրել է հետեւյալը. «Ծնունդդ շնորհավոր, իմ հավերժական սեր»:

Հայկոյի մահից հետո Անահիտը տևական ժամանակ հրապարակումներ էր անում միայն նրա վերաբերյալ. Նա գրում էր, որ իրեն շատ դժվար է առանց Հայկոյի և որ ինքը երբեք նախկինը չի լինելու…