
Հարգելի´ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Այդ մասին գրում է ԱԻՆ ներկայացուցիչ Աննա Բաղդասարյանը։
Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։
Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։
Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել։