Ռուս խաղաղապահները դուրս են գալիս Լաչինի միջանցքից

Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահները պատրաստվում են վերատեղակայմանհայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Աղբյուրի պնդմամբ`իբր, սկսվել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ և Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Սանասարի շրջանի կողմից ճանապարհի երկայնքով տեղադրված ռուս խաղաղապահների հենակետերի, անցակետերի, շենքերի ապամոնտաժումը։

Ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն նոր միջանցքում, գրում է գործակալությունը։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 4-ին հայտնել է, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։