Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր գրառում կատարել՝ կիսվելով իր մտքերով։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջի Stories բաժնում Դիանան գրել է․ «Սերը, սերը եւ այնուամենայնիվ սերն է, որ բարություն է ծնում, սերն է, որ ընկերություն է ծնում եւ այո, սերն է կյանքի գերագույն հրամանատարը, որի թիրախը մենք ենք»։
Օրերս հրապարակված լուսանկարն արվել էր մարզասրահում։ Նա կրում էր տոպ, որը համադրել էր լեգինսների հետ։ Դիանայի մազերը հավաքված էին, առանց շպարի էր։ «Որքան էլ ծանրաբեռնված լինես, քո մասին չմոռանաս», — հրապարակումը կարճ մակագրել էր նա։