Ինչո՞ւ է Փաշինյանը զանգահարել Պուտինին

Հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ըստ Կրեմլի պաշտոնական կայքէջի հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Միաժամանակ նշվել է ռուսական խաղաղապահների դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում։

Անդրադարձ է կատարվել Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական հարցերի։