«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի հետևանքով անհետ կորած քաղաքացին դեռ չի գտնվել։ Հիշեցնենք, որ որոնվում է Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը, ծնված 1967 թ․։
ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ քաղաքացու դին կարող է մոխրացած լինել։
Նա նշեց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։