Արցախից ծանր հրետանին դուրս է բերվում։ Այս մասին Oragir.news-ին հայտնեց «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ, «Հայոց վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը։
«Ինձ այսօր Արցախից հայտնել են, որ Պաշտպանության բանակի ծանր հրետանին, զրահատեխնիկան ամբողջովին հետ է վերաադարձվում Հայաստան։ Փաստորեն, պաշտպանության բանակը այնպիսին, ինչպիսին կա՝ վերացվում է, որովհետև այն զրահատեխնիկան ու ծանր տեխնիկան, որոնք գտնվում են այն դիրքրերում, որոնք մարտական գործողությունների ժամանակ պետք է իրագործեն մարտական առաջադրանքներ՝ այդ զրահատեխնիական ու ու հրետանին հեռացվում է»։
Նա հշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս նշելե է, որ պաշտպանության բանակ հասկացություն չպետք է լինի ու բանակը պետք է զինաթափվի։
«Սա նշանակում , է, որ նոյեմբերի 9-ի ոչ իրավական փաստաթղթի հիման վրա նաև այս մասին է պայմանավորվածություն ձեռք բերվել, որը այս պահին կյանքի է կոչվում»։